Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Նախատեսվում է ստեղծել «Այվազյանական կենտրոն»

Նախատեսվում է ստեղծել «Այվազյանական կենտրոն»
11.11.2013 | 14:35

Մեկնարկում է «Այվազյանական» հանրապետական թատերական երկրորդ փառատոնը: «Այվազյանական» առաջին փառատոնը կյանքի է կոչվել 2010-ի աշնանը, նույն տարվա գարնանը անցկացվել են այվազյանական ընթերցումներ:

Գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ նշեց, որ այվազյանական ընթերցումները մեկնարկել են դեռևս 2008-ին ԵՊՀ-ում` ներկայացնելով ամենատարբեր ոլորտներ՝ գրականություն, կինո, թատրոն, գեղանկարչություն, հրապարակախոսություն: Հաջորդ տարվանից ընթերցումները կշարունակվեն, նախատեսվում է ստեղծել նաև «Այվազյանական կենտրոն»: Հրատարակվելու է Աղասի Այվազյանի երկերի լիակատար ժողովածուն: Գրողի առաջին` «Անձրևը» ժողովածուն լույս է տեսել 1959-ին Թբիլիսիում: Վերջին` «Խորքի խորություն» ժողովածուն լույս է տեսել գրողի մահից հետո` Անի Փաշայանի խմբագրմամբ: Ժողովածուի վերջին պատմվածքը Աղասի Այվազյանը գրել է մահից մոտ մեկ ամիս առաջ:
Հավելենք, որ Աղասի Այվազյանի գործերի հանրահռչակմանը, վերոնշյալ ծրագրերի իրականացմանը մեծապես նպաստում է գրողի այրին` Գրետա Վերդյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ